ՍԻԼ Կոնցեռն ՍՊԸ


ՍԻԼ Կոնցեռնը Հայաստանի մասնավոր սեկտորում տնտեսավարող խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության հիմնադիրները ձեռնարկատիրական գործունեությունը սկսել են ծավալել դեռևս նախորդ դարի 80-ական թվականներից, երբ սկսվեց պետության կողմից կենտրոնացված ձևով կառավարվող տնտեսության աստիճանական անցումը դեպի շուկայական տնտեսության: Դրան հետևող օրենսդրական բարեփոխումները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նպաստեցին մասնավոր սեկտորի ստեղծմանը և զարգացմանը: Հենց այդ ժամանակ էր, որ Սուքիասյանների ընտանիքը կատարեց իր առաջին ներդրումը ավտոմեքենաների պահեստամասերի և պլաստմասե կենցաղային իրերի արտադրության մեջ: Այնուհետև ստացված շահույթը հաջողությամբ ներդրվեց ձեռնարկատիրական այլ ոլորտներում: Հայաստանում տեղի ունեցած սեփականաշնորհման արդյունքում ձեռք բերվեցին մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, սկսեցին գործունեության նոր տեսակների ծավալում և զարգացում` մասնավորապես արտադրություն, շինարարություն, սպասարկումներ: Գործունեության առաջին իսկ տարիներից սկսած ,ՍԻԼ-Կոնցեռնըե ձեռք բերեց լայն ճանաչում և համբավ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, շնորհիվ արտրեկրում բարձր վարկանիշ ունեցող մի շարք ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության: Ներկայումս ,ՍԻԼ Կոնցեռնինե անդամակցում են ավելի քան 40 ընկերություններ, որոնք բազմաբնույթ գործունեություն են ծավալում արտադրության, առևտրի, շինարարության, սպասարկումների և ապահովագրության ոլորտներում: Ընկերության հաջողությունը պայմանավորված է նաև այն խոր վստահությամբ, որը միջազգային համբավ վայելող նրա գործընկերները ունեն Կոնցեռնի հանդեպ:



Կոնտակտային տվյալներ
Հասցե` ՀՀ, ք. Երևան 0018
Տիգրան Մեծի պող., 3-րդ նրբանցք 62
Հեռ` (010) 565727, (010) 540052
Էլ-փոստ` sil@sil.am
Տնօրեն` Էդգար Մկրտչյան